Բաժիններ՝

Պատո, Տոտի, Պելե․ աշխարհի ամենահարուստ 10 ֆուտբոլիստները 2020 թվականին

Ֆուտբոլը շատ եկամտաբեր մարզաձև է, որը խաղում են աշխարհի ավելի քան 200 երկրներում: Այսօր այս սպորտաձևով զբաղվում է ավելի քան 250 միլիոն մարդ, այդ պատճառով ֆուտբոլը նաև ամենատարածված մարզաձևերից մեկն է:

Հաշվի առնելով դրա ժողովրդականությունը, անկասկած է, որ շատ ֆուտբոլիստներ կարողացել են միլիոնավոր դոլարների պայմանագրեր ապահովել որոշ մարզական ասոցիացիաների և հայտնի թիմերի հետ:

10․ Էդեն Ազար

Կարողությունը՝ 100 միլիոն դոլար

Կարդացեք նաև

Էդեն Ազարը բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով իր ֆուտբոլային կարիերան սկսել է 4 տարեկանում: Նա խաղում էր ֆրանսիական «Լիլում», Լոնդոնի «Չելսիում», այժմ պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» գույները:
2020 թվականի դրությամբ գնահատվում է, որ Էդեն Հազարի կարողությունը կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի 10-րդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

9. Պելե

Կարողությունը՝ 100 միլիոն դոլար

Welcome to FIFA.com News - Pele: The greatest of them all - FIFA.com

Պելեն թոշակառու ֆուտբոլիստ է՝ անհավանական կարողությամբ, և շատ երկրպագուների, խաղացողների և փորձագետների կարծիքով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Պելեի կարողությունը մոտավորապես 100 միլիոն դոլար է՝ չնայած նա արդեն երկար տարիներ է չի խաղում և հիմնականում չի զբաղվում ֆուտբոլային գործունեությամբ։

8. Ֆրանչեսկո Տոտտի

Կարողոթյուն՝ 101.6 մլն դոլար

Ֆրանչեսկո Տոտտին իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով 8 տարեկան հասակում սկսել է խաղալ մանկապատանեկան հավաքականում: 1989 թվականին նա տեղափոխվեց «Ռոմայի» երիտասարդական թիմ, որտեղից էլ տեղափոխվեց հիմնական թիմ, որի համար խաղաց մինչ կարիերայի ավարտը և անցկացրեց ավելի քան 600 հանդիպում: 1998-1999 մրցաշրջանում Տոտտին ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Մեկ տարի անց նա ընտրվեց իտալացի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակ»:

2020 թվականի դրությամբ Ֆրանչեսկո Տոտտիի կարողությունը կազմում է 101,6 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի 8-րդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

7. Գարեթ Բեյլ

Կարողությունը՝ 125 միլիոն դոլար

Այս օրերին Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվում է «Տոտենհեմ», նա նաև խաղում է Ուելսի հավաքականի կազմում: Բեյլը հայտնի է իր կախարդական ձախ ոտքով, արագությամբ և ֆիզիկական հատկություններով: Նա ճանաչվել է PFA-ի տարվա լավագույն խաղացող, իսկ 2011 թվականին ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի տարվա թիմում:
Գարեթ Բեյլի կարողությունը կազմում է մոտավորապես 125 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի 7-րդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

6. Ուեյն Ռունի

Կարողությունը՝ 145 միլիոն դոլար

Ուեյն Ռունին անգլիացի ֆուտբոլիստ է, ով խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի ազգային հավաքականում: 2012 թվականին France Football-ի կողմից աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողների շրջանում անցկացված հարցման արդյունքում Ռունին զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը աշխարհում և առաջինը՝ Անգլիայում:

Ուեյն Ռունիի կարողությունը մոտավորապես 145 միլիոն դոլար է:

5. Ալեշանդրե Պատո

Կարողությունը՝ 145 միլիոն դոլար

Ալեշանդրե Պատոն իր կարիերան սկսեց 16 տարեկան հասակում: Ավելի ուշ նա սկսեց խաղալ բրազիլական «Ինտերնացիոնալում»։ 2006 թվականինին Պատոն թիմի հետ հաղթանակ տարավ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային գավաթի խաղարկությունում, որից հետո տեղափոխվեց «Միլան»:

2020 թվականի դրությամբ Ալեշանդրե Պատոյի կարողությունը գնահատվում է 145 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի հինգերորդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

4. Դեյվ Ուելան

Կարողությունը՝ 220 միլիոն դոլար

Уилан: брошу Уиган, если меня обвинят в антисемитизме — football.ua

Դեյվ Ուելանը անգլիացի նախկին ֆուտբոլիստ է: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է «Բլեքբերն Ռովերսում» և «Կրյու Ալեքսանդրայում»: Ուելանը «Ուիգան Աթլետիկ» ակումբի սեփականատերն է:

Դեյվ Ուելանի կարողությունը գնահատվում է մոտ 220 միլիոն դոլար:

3. Լիոնել Մեսսի

Կարողությունը՝ 400 միլիոն դոլար

Հատուկ ներածության կարիք չկա. ֆուտբոլով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդ գիտի կամ գոնե լսել է Լիոնել Մեսսիի մասին: Արգենտինայի հավաքականի հարձակվողն ու ավագը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում նա նաև ընտրվել է տարվա լավագույն խաղացող:

2020 թվականի դրությամբ Լիոնել Մեսսիի կարողությունը կազմում է մոտ 400 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է ցուցակի երրորդ ամենահարուստ ֆուտբոլիստը:

2. Դեյվիդ Բեքհեմ

Կարողությունը՝ 450 միլիոն դոլար

David Beckham Gets His Own Documentary

Դեյվիդ Բեքհեմը թոշակառու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Նա հայտնի է որպես առաջին անգլիացի ֆուտբոլիստը, որը նվաճել է տիտղոս չորս տարբեր երկրներում: Բեքհեմը 20 տարի ֆուտբոլ է խաղացել, իսկ 2004 թվականին ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Դեյվիդ Բեքհեմի կարողությունը մոտավորապես 450 մլն դոլար է:

1. Կրիշտիանու Ռոնալդու

Կարողությունը՝ 450 միլիոն դոլար

Կրիշտիանու Ռոնալդուն պորտուգալացի ֆուտբոլիստ է, և նրան հաճախ անվանում են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: 2009 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» միացավ «Ռեալին» 132 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով՝ դառնալով այդ ժամանակ սպորտի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը:

2020 թվականի դրությամբ Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունը գնահատվում է 450 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս