Բաժիններ՝

«Լիվերպուլը» դեռ հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեով:

Ըստ Diario Sport-ի, 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Լիվերպուլը» ցանկանում է վարձակալել Դեմբելեին մեկ մրցաշրջանի համար: Մերսիսայդյան ակումբը հարցում է ուղարկել «Բարսային»:

«Լիվերպուլը» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը և չնչին վարձավճար փոխանցել կատալոնացիներին:

Կարդացեք նաև

«Բարսելոնան» դեռ չի պատասխանել հարցմանը, բայց ենթադրվում էր, որ ակումբը թույլ չի տա Դեմբելեին վարձավճարով հանդես գալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս