Բաժիններ՝

«Չելսի»-«Լիվերպուլ». օրվա գլխավոր հակամարտությունը

Մրցաշար՝ Պրեմիեր լիգա, Անգլիա
Վայր՝ Ստեմֆորդ Բրիջ, Լոնդոն
Ժամ՝ 19։30

«Չելսի»

Անցած մրցաշրջանի վերջում «Չելսիին» հաջողվեց հասնել չորրորդ հորիզոնական, իսկ բրոնզը «Մանչեսթեր Յունայթեդին» զիջեց միայն լրացուցիչ ցուցանիշներով: «Թոշակառուները» կարողացան վաստակել 20 հաղթանակ և վեց հանդիպում ավարտեցին ոչ-ոքի: Թիմի հարձակվողական գիծը ցույց տվեց Պրեմիեր լիգայի երրորդ լավագույն արդյունքը՝ 69 խփած գնդակ, որոնցից 15-ը խփեց Աբրահամը:

Մայրաքաղաքային թիմը հասավ Անգլիայի Գավաթի եզրափակիչ, որտեղ չկարողացավ հաղթահարել «Արսենալի» արգելքը (1:2): Չեմպիոնների լիգայում «կապույտները» միայն անցան 1/8 եզրափակիչ, որտեղ նրանք պարտվեցին «Բավարիային» (ընդհանուր՝ 1:7):

Կարդացեք նաև

Մի քանի լուրջ ձեռքբերումներ ունեցավ թիմը, որոնց թվում չի կարելի չնշել Կայ Հավերցին (80 միլիոն եվրո), Տիմո Վերներին (53 միլիոն) և Չիլուելին (50.2 միլիոն):

«Լիվերպուլ»

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում նոր մրցաշրջանը սկսեց «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակով (4:3), որը մեծ դժվարությամբ տրվեց չեմպիոնին: Այս խաղից առաջ ավանդաբար տեղի էր ունենում երկու հանդիպում երկրի սուպերգավաթի համար, որտեղ «կարմիրները» միայն 11 մետրանոց շարքում պարտվեցին գավաթը «Արսենալին»: Վերջին մրցաշարում մերսիսայդցիները 19-րդ անգամ նվաճեցին տիտղոսը և դա արեցին հսկայական տարբերությամբ:

Տիագո Ալկանտարան (30 միլիոն եվրո) և Կոնստանինոս Կիմկասը (13 միլիոն) միացան թիմին:

Վիճակագրություն

  • «Չելսին» հաղթել է տնային վերջին յոթ խաղերում
  • «Լիվերպուլը» չի կարողացել հաղթել վերջին 4 արտագնա խաղերից 3-ում
  • Դեմ առ դեմ վերջին հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով (5:3)

Թիմերի վերջին խաղերը շատ արդյունավետ են եղել և կարելի է նման խաղ սպասել նաև մրցաշրջանի սկզբում՝ հաշվի առնելով նաև թիմերի ձեռքբերումները։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս