Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ դատապարտելով երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհի դեմ կատարված մահափորձը:

Սեպտեմբերի 9-ին այս հայտարարությամբ հանդես է եկել միջազգային հանրակցության վարչական ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է այսօր Քաբուլում կատարված հարձակումն առաջին փոխնախագահ Ամրուլա Սալեհի պաշտոնական ավտոշարասյան դեմ, որի հետեւանքով զոհվել եւ տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է համաշխարհային կազմակերպության կայքում:

Նշված է, որ Գուտերիշը վերստին հավաստում է ՄԱԿ-ի հանձնառությունն «աջակցելու Աֆղանստանի ժողովրդին եւ կառավարությանն այդ կարեւոր նախաձեռնության»՝ դիվանագիտության միջոցով իրադրության կարգավորման հարցում:

Պայթյունը որոտացել է սեպտեմբերի 9-ին Քաբուլի կենտրոնում փոխնախագահի ավտոշարասյան ընթացքի ճանապարհին: Սալեհի խոսքով՝ նա ինքը լրջորեն չի տուժել՝ ստանալով դեմքի ոչ մեծ այրվածքներ եւ ձեռքի վնասվածք: Ինչպես հայտնել է տեղական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների, առնվազն 10 մարդ զոհվել է, եւս 15-ը՝ վիրավորվել: Հարվածի ալիքից լրջորեն տուժել են մերձակա շենքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս