Բաժիններ՝

«Լա լիգան վեր է ակումբներից և ֆուտբոլիստներից»․ Տեբասը՝ Մեսսիի մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ Մեսսին  ցանկանում էր հեռանալ ակումբից, բայց փոխեց իր միտքը և որոշեց մնալ:

Այն մասին, որ այս իրավիճակում Տեբասին կոչում են հաղթող

«Ոչ, դա բոլորովին ճիշտ չէ: Անձամբ ես հավատում եմ, որ ոչ մի հակասություն չի եղել Մեսսիի և նրա շրջապատի հետ: Ես առանձնահատուկ հարգանքով եմ վերաբերվում Լեոյին, ես սիրում եմ նրան:

Մեսսին մեր ֆուտբոլի պատմությունն է վերջին 20 տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարող էի պատերազմ սկսել նրա հետ: Կրկնում եմ. այս իրավիճակում իմ մասնակցությունն ուղղված էր միայն պայմանագրի պաշտպանությանը: Հասկանալի է, որ, երբ խոսքը վերաբերում է Լեոյին, լրատվամիջոցների հետաքրքրությունը մեծ է:

Մեսսիի հայտարարություններն այն մասին, որ 700 միլիոն եվրոյի հետգնման տարբերակն այլևս ուժի մեջ է

«Չնայած նրա փաստաբաններն այլ բան չէին ասում, պայմանագիրը հստակ էր. դրա մասերից մեկը հանվեց համատեքստից, և դա բերեց սխալի:

Վերջում, ուրախ եմ, որ Մեսսին որոշեց չդիմել դատարան: Նա իր կյանքի ընթացքում կշարունակի խաղալ թիմում: Հուսով եմ, որ նրանց հարաբերությունները կկարգավորվեն:

Այն մասին, որ Մեսսիին վատ են վերաբերվում «Բարսայում»

«Ես տեղյակ չեմ: Բայց եկեք չմոռանանք, որ վատ վերաբերմունքի զգացումը սուբյեկտիվ հարց է»:

Այն մասին, որ Լա լիգան պաշտպանում էր ընդհանուր ակտիվը՝ ներխուժելով Մեսսիի և «Բարսելոնայի» հակամարտություն:

«Երբ մենք իրավիճակ ենք ներխուժում օրենքը պաշտպանելու համար, մենք ցանկանում ենք պաշտպանել Լա Լիգան և ակումբները: Այս դեպքում՝ «Բարսելոնան»:

Հասկանալի է, որ բոլորը կցանկանային Մեսսիին տեսնել իրենց առաջնությունում: Ամոթ կլինի, եթե նա մեկ տարի անց հեռանա: Բայց նա չպետք է մոռանա, որ 2014/15 մրցաշրջանից մենք գործում ենք հետևյալ կանոնով. Լիգան վեր է խաղացողներից և ակումբներից:

Միայն այս վերաբերմունքն է երաշխավորում առաջնության շահութաբերությունը: Մեր ապրանքանիշի դիրքերը գործնականում ամրապնդվում են ամեն օր»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս