Բաժիններ՝

«Ռոման» կպայքարի «Բարսելոնայի» դեմ

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասն ասել է, որ հարձակվող Մեմֆիս Դեպայը հետաքրքիր է ոչ միայն «Բարսելոնայի», այլև «Ռոմայի» համար:

«Մեմֆիսի պայմանագրի ժամկետը լրանում է: Կումանը ցանկանում է Դեպային տեսնել «Բարսելոնայում», բայց խաղացողը հետաքրքիր է նաև «Ռոմայի» համար»,- Օլասի խոսքերը մեջբերում է beIN Sports-ը՝ հղում անելով Téléfoot-ին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը մոտ է 25 միլիոն եվրոյի դիմաց «Բարսա» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

Այս մրցաշրջանում Դեպայը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիգա 1-ի առաջին խաղում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս