Գրիզմանը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», նա չի պատրաստվում տեղափոխվել Պրեմիեր լիգա
Հարձակվող Անտուան Գրիզմանը չի պատրաստվում լքել «Բարսելոնան» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Չնայած Գրիզմանի՝ «Ատլետիկո» հնարավոր վերադարձի և Անգլիա տեղափոխվելու մասին լուրերին, 29-ամյա ֆրանսիացին մտադիր է մնալ Բարսելոնայում:
Ըստ Diario Sport-ի, խաղացողն ամբողջովին կենտրոնացած է «Բարսելոնայի» հետ հաջողության հասնելու վրա, և ոչ ոք չի կարող փոխել նրա տրամադրվածությունը: Անգամ Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբների գայթակղիչ առաջարկները չեն ազդի նրա վրա:
Գրիզմանը գիտի նաև, որ կատալոնացիների նոր մարզիչ Ռոնալդ Կումանը գնահատում է նրան և տեսնում է ֆուտբոլիստին կենտրոնական հարձակվողի դիրքում: Եթե Լուիս Սուարեսը հեռանա, ֆրանսիացին ավելի շատ ազատություն կունենա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետևում են Գրիզմանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը