Կանտեի տրանսֆերն «Ինտերին» կարժենա 50 մլն եվրո, ակումբը պետք է ինչ-որ մեկին վաճառի
«Ինտերն» աշխատում է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի տրանսֆերի վրա:
Միլանցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարությանը խնդրել է անել ամեն ինչ 29-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու համար:
«Չելսին», որը 240 միլիոն եվրո է ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար, պատրաստ է բաժանվել Կանտեից:
Գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո, հայտնում է RMC Sport-ը՝ հղելով La Gazzetta dello Sport-ին:
Այնուամենայնիվ, «Ներաձուրիները» չեն կարող այդպիսի գումար ծախսել՝ առանց իրենց խաղացողներից մեկին վաճառելու: Եթե ակումբը որոշի գնել Կանտեին, թիմը կարող են լքել պաշտպան Միլան Սկրինյարը և կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը