
«Երևնանի միայն այս երկու փողոցներում 30 տարածք վարձով է տրվում․ Սա է արդյո՞ք տնտեսական հնարավորությունն ու հեղափոխությունը»․ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ ««Կորոնավիրուսը տնտեսական նոր հնարավորություն է» ասաց աշխարհի ամենատգետ վարչապետը:
Այս լուսանկարը հավաքական կերպարն է, այստեղ պատկերված է Երևանի ամենաբանուկ փողոցներից երկուսի՝ Թումանյանի և Սայաթ-Նովա փողոցների այն բիզնես տարածքները, որոնք ժամանակ առաջ աշխատում էին: Հիմա միայն այդ երկու փողոցներում 30 տարածք վարձով է տրվում:
Սա է արդյո՞ք տնտեսական հնարավորությունն ու հեղափոխությունը:
30 տարածքում բիզնես է փակվել, սա նշանակում է առնվազն 90 ընտանիք զրկվել է եկամտից ( 30 տարածքի սեփականատեր, 30 բիզնեսի սեփականատեր և առնվազն 30 աշխատակից) հիշեցնեմ սա միայն երկու փողոցներում:
Նիկոլի Հայաստանը սա է և այսպես է նա հասկանում տնտեսությունը»:
«Կորոնավիրուսը տնտեսական նոր հնարավորություն է» ասաց աշխարհի ամնատգետ վարչապետը:Այս լուսանկարը հավաքական կերպարն է,…
Gepostet von Narek Mantashyan am Montag, 31. August 2020