Իլոն Մասքը պատմել է, թե երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքն ուղեծիր
Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասքը խոստացել է, որ Starship օդաչուավոր տիեզերանավը կարող է շուրջերկրյա ուղեծիր թռչել արդեն հաջորդ տարի։
Օգոստոսի 31-ին ունեցած ելույթի ընթացքում Մասքը հայտնել է, որ Starship-ի ուղեծրային թռիչքը, հավանաբար, կարող է կայանալ հաջորդ տարի»: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ առաջին թռիչքները կարող են չաշխատել»:
«Մենք գտնվում ենք անհայտ տարածքում»,-պարզաբանել է Մասքը: Starship տիեզերանավի նախատիպը բարձրացել է միայն 150 մետր բարձրությամբ է բարձրացել օգոստոսին անցկացված փորձարկումների ընթացքում, իսկ մի շարք նախորդ փորձարկումներն ավարտվել են պայթյուններով:
Տնեզերանավը, վերջին հաշվով, նախատեսված է Մարսի վրա թռիչքների համար:
Մասքին եւ նրա SpaceX ընկերությանն անցյալում քննադատել են տեխնոլոգիաների զարգացման չափազանց հավակնոտ կանխատեսումների համար, սակայն ներդրողները հավատում են խարիզմատիկ գյուտարարին:
Օգոստոսի 31-ին Մասքը հարստացավ միանգամից 8 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ կտրուկ ավելացան նրա մյուս դուստր ընկերության՝ Tesla էլեկտրամոբիլներ արտադրողի բաժնետոմսերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: