Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում 4,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել. Bloomberg
Միացյալ Նահանգների Zoom Video Communications ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը, ընկերություն, որը Zoom տեսակապի գործարկուն է, օգոստոսի 31-ին մի քանի ժամում դարձել է 4,2 միլիարդ դոլարով ավելի հարուստ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի էլեկտրոնային ֆոնդային սակարկություններում Zoom Video Communications-ի բաժնետոմսերի գինը մի քանի ժամվա ընթացքում աճել են մոտավորապես 26 տոկոսով՝ մինչեւ 410 դոլար:
Bloomberg-ի գնահատումների համաձայն՝ եթե այդ միտումը շարունակվի մինչեւ սեպտեմբերի 1-ի առավոտ, Յուանի կարողությունը կգերազանցի 20 միլիարդ դոլարը:
Ընկերության բաժնետոմսերը կտրուկ թանկացել են դրական կորպորատիվ հաշվետվության հրապարակումից հետո:
Յուանը Zoom Video Communications-ի գործադիր տնօրենն է, տնօրենների խորհրդի նախագահը եւ նախագահը: Zoom-ի ժողովրդականությունն զգալիորեն աճեց նոր կորոնավիրուսի տարածման եւ շատ մարդկանց հեռավար աշխատանքի անցնելու լույսով: Սակայն ծառայությունը բազմիցս քննադատել են այն բանի համար, որ դրա աշխատակիցները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում օգտատերերի անձնական տվյալների պահպանման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: