![](/banners/BeFunky-design.jpg)
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/2020-04-15-23062c06-146d-4d3f-9160-d8aec5b8ab4e.jpg)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանի տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի ՛ Բակո Սահակի
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ:
Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը: Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները: Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:
Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք»: