Բաժիններ՝

Սմբուկով նրբահամ ռուլետներ՝ ձիթապտղով և պանրով

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 1 հատ

2. Ձիթապտուղ – 8-10 հատ

3. Մաղադանոս – 4-5 փունջ

4. Ֆետա պանիր – 100 գ

5. Բուսայուղ – 2 ճ/գ

6. Աղ և սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկը երկար շերտատել: Ձիթապտուղները և կանաչին մանրացնել: Պանիրն անցկացնել քերիչով:

2. Տապակը տաքացնել: Սմբուկները պատել ձիթայուղով և տապակել 2-4 րոպե:

3. Պանիրը, կանաչին և ձիթապտուղը խառնել: Համեմել աղով և պղպեղով: Սմբուկի շերտերի վրա դնել լցոնից և ռուլետի նման փաթաթել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս