
Հեշտ պատրաստվող կարկանդակ՝ սալորով

Բաղադրիչներ
1. Սալոր (հասած) – 10 հատ
2. Կարագ – 115 գ
3. Շաքարավազ – 150 գ
4. Ձու – 2 հատ
5. Ալյուր – 140 գ
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Շաքարավազ, դարչին
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը և շաքարավազը հարել:
2. Հերթով ավելացնել ձվերը և առանց դադարեցնելու հարել:
3. Այնուհետև ավելացնել ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:
4. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
5. Կտրատված սալորները շարել խմորի վրա, մի փոքր ներս մտցնել:
6. Վրան շաքարավազ և դարչին շաղ տալ:
7. Թխել 40-50 րոպե, 180 ատիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը