Բրիտանական կղզիներում հայտնաբերվել են հնագույն ժայռապատկերներ
Հնագետները հայտնաբերել են Ջերսի կղզու Լա Մանշ նեղուցում Բրիտանական կղզիների ամենահին ժայռապատկերները:
Դրանք արել են որսորդները, որոնք ապրել են մոտ 14 հազար տարի առաջ ներկայիս Ջերսիի տարածքում, գրում է BBC-ն:
Հայտնաբերված ժայռապատկերների մեծամասնությունը պարզ հատվող գծեր են: Դրանք աբստրակտ պատկերներ են:
«Այս ֆրագմենտները պատկանում են Մադլենյան մշակույթին, որը տարածված է եղել ժամանակակից Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Գերմանիայի տարածքներում»,- ասել է Նյուքասլի համալսարանի ներկայացուցիչ Շանթալ Քոնելերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը