Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք
Արցախում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 261 դեպք. առողջացել է 248 քաղաքացի:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում COVID-19-ի 6 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ:
Թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8373 փորձանմուշի հետազոտություն:
Կա 29 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 11 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Տղամարդը եղել է 81 տարեկան: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։