Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. ԿԳՄՍ նախարար

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու:

«Դուք տեսնում եք, որ մենք զգալի սահմանափակումները հանում ենք, ըստ էության դասապրոցեսն ամբողջությամբ վերականգնում ենք, ապահովում ենք աշակերտների մեծ հոսք դպրոցներ, տարրական հակահամաճարակային պայմանները պետք է պահվեն։ Հարցադրումներ են հնչում, թե դիմակների դեպքում ինչպե՞ս է լինելու։ Այստեղ բոլորս պետք է աշխատենք և բացատրենք ծնողներին աշակերտների՝ դիմակներ կրելու անհրաժեշտությունը, որովհետև այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է»,- ասել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ դասարանների՝ մեծ լինելու պարագայում նախատեսում են դրանք կիսել, որպեսզի դասարանում հնարավոր լինի ապահովել սոցիալական հեռավորությունը։ Նախարարը նաև նշել է, որ 5-օրյայի փոխարեն աշակերտները հաճախելու են 6-օրյա դպրոց:

Տեսանյութեր

Լրահոս