Բաժիններ՝

Գվարդիոլայի գործակալը՝ մարզչի՝ «Բարսելոնան» գլխավորելու մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:

«Այո, Պեպը կմնա «Սիթիում»: 100 տոկոս»:

Գվարդիոլայի «Բարսելոնա» վերադառնալու մասին

«Հիմա դա հնարավոր չէ»,- ասել է Օրոբիտը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ անգլիական ակումբի ղեկավարությունը սատարում է իսպանացուն՝ չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն։ «Սիթին» դուրս մնաց «Լիոնի» հետ խաղից հետո (1:3) քառորդ եզրափակիչ փուլում: Հաղորդվել է, որ «Սիթին» ցանկանում է նորացնել մարզչի պայմանագիրը:

Գվարդիոլան «Սիթին» մարզում է 2016 թվականից: Թիմի հետ նա երկու անգամ նվաճել է Անգլիայի առաջնությունը, մեկ անգամ՝  ազգային գավաթը, ինչպես նաև երեք անգամ հաղթել է Անգլիայի լիգայի գավաթը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս