«Լեյպցիգ»-ՊՍԺ․ ո՞վ դուրս կգա եզրափակիչ
Մրցաշար-Չեմպիոնների լիգա
Վայր-Էշտադիու դա Լուժ, Լիսաբոն
Ժամ-23։00
ՊՍԺ-ն և «Լեյպցիգը» մեկ խաղով կորոշեն Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակցին։
«Լեյպցիգ»
«Լեյպցիգը» դժվար թե կարողանա լիովին բավարարվել Բունդեսլիգայում անցկացրած մրցաշրջանով. Յուլիան Նագելսմանի թիմը երկար ժամանակ գլխավորեց աղյուսակը և հավակնում էր տիտղոսին, բայց ի վերջո, այդպես էլ չհաջողեց: «Ցուլերը» հայտնվեցին երրորդ հորիզոնականում՝ 16 միավոր զիջելով առաջատար «Բավարիային»:
Չեմպիոնների լիգայում «Լեյպցիգը» կատարյալ չէր, բայց խմբում նրանք չհանդիպեցին լուրջ դիմադրության՝շրջանցելով «Լիոնին», «Բենֆիկային» և «Զենիթին»՝ լինելով քառյակի ամենաուժեղը: 1/8-րդ եզրափակչում «ցուլերը» շատ վստահորեն, գրեթե ոչ մի հնարավորություն չտալով, խաղացին «Տոտենհեմի» հետ՝ հաղթելով անգլիական թիմին՝ ինչպես տանը, այնպես էլ՝ արտագնա խաղում:
Քառորդ եզրափակչում «Լեյպցիգը» խաղաց արդեն օգոստոսին, իսկ նրանց մրցակիցը «Ատլետիկոն» էր, որը նախկինում մրցաշարից հեռացրել էր «Լիվերպուլին»: «Ատելոտիկոյին» հաղթելուց հետո գերմանական թիմն իր պատմության մեջ առաջին անգամ անցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
ՊՍԺ
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն երկար տարիներ չի բախվում լուրջ խնդիրների, անցած մրցաշրջանն էլ բացառություն չէր: Առաջնության դադարեցման պահին Թոմաս Տուխելի թիմը ակտիվում 68 միավոր ունենալով՝ առաջին տեղում էր աղյուսակում՝ երկրորդ տեղում գտնվող «Մարսելից» առաջ անցնելով 12 միավորով:
Կարանտինից հետո փարիզցիների առաջին պաշտոնական հանդիպումը Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչն էր, որտեղ նրանք առանց խնդիրների հաղթեցին «Սենթ-Էտյենին»՝ սահմանափակվելով մեկ գոլով: Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում ավելի բարդ էր. «Լիոնը» դիմադրություն ցույց տվեց, բայց պարտվեց հետխաղյա մետրանոցներով։
Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ն հեշտությամբ հաղթահարեց խումբը և փլեյ-օֆֆում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Քառորդ եզրափակչում «Ատալանտան» էր սպասում փարիզցիներին, որը նրանց համար բազմաթիվ խնդիրներ առաջացրեց: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի չեմպիոնն ի վերջո հասավ իր ուզածին` հանդիպման ավարտին հաղթելով 2:1 հաշվով։
Վիճակագրություն
Վերջին չորս խաղերում «Լեյպցիգն» ընդամենը երկու հաղթանակ է տարել
«Լեյպցիգը» վերջին 8 հանդիպումներից միայն մեկում բաց չի թողել գոլ
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն անցկացրել է ինը հանդիպում, որոնցում յոթ հաղթանակ է տարել
ՊՍԺ-ն վերջին վեց խաղում 5 հաղթանակ է տարել
Քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն խնդիրներ ուներ «Ատալանտայի» հետ. նրանք բավականին արագ զիջեցին, ակնհայտորեն խնդիրներ ունեցան իրացման հետ կապված, բայց վերջում նրանք շրջեցին հանդիպումը և հասան կիսաեզրափակիչ: Այսօր փարիզցիները նույնպես պայքարի ֆավորիտներն են` կազմով նրանք լուրջ առավելություն ունեն իրենց մրցակիցների նկատմամբ:
«Լեյպցիգը» հաղթեց «Ատլետիկոյին», բայց ՊՍԺ-ն բոլորովին այլ մակարդակի մրցակից է, «ցուլերը», անշուշտ, կփորձեն պայքարել, բայց հաջողության հասնելու շանսերը շատ չեն:
Սիրարփի Աղաբաբյան