Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղ
Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղ Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Ապարան քաղաքում: Սա Յունիբանկի 53-րդ մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է Ապարան, Բաղրամյան 24 հասցեում: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
Նորաբաց մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` · ավանդների ընդունում, · սպառողական և բիզնես վարկավորում, · դրամական փոխանցումներ, · Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում, · հաշվարկա-դրամարկղային սպասարկում, · ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:
Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով, հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց: Միաժամանակ հաճախորդներին հորդորում ենք հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից: Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում: