Քաղաքացիների հետ բեմադրություններից հետո ժողովրդի անունից անընդհատ ցնցող սուտ մտքերի շարադրանքի նպատակը մեկն է. Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որոշ ժամանակ առաջ հրապարակում «վարչապետ» գոռացողներին Նիկոլը հստակ բացատրեց, որ նրանցից մեկը չի ու չի էլ եղել։
Տառացիորեն երեկ էլ փակեց պարգևավճարների հետ կապված դժգոհությունը։
Պարզվեց, որ ժողովրդի ուղղակի շահերից է բխում Նիկոլի ու իր խմբակի միլիոնների հասնող պարգևավճարների գրպանումը։
Թվում է, թե ինչու՞ պիտի Նիկոլի փաստաթղթավորված կաշառքի փաստից ժողովուրդը գոհ լինի։
Ասեմ.
Քաղաքացիների հետ բեմադրություններից հետո ժողովրդի անունից անընդհատ ցնցող սուտ մտքերի շարադրանքի նպատակը մեկն է։
Երկրից տանել հնարավորինս շատ։ Երկրից տանել այն ամենն ինչ հնարավոր է։ Տանել, ու ոչ միայն պարգևավճար։
Հ.Գ. Նիկոլի իշխանազավթման մասնակիցներ և Նիկոլի իշխանությունից պարգևավճար ստացողներ, գիտենք, որ ձեր կողմից հյուսված ստերի մի մեծ չափաբաժին է հաշված ժամեր հետո հօդս ցնդելու, աշխատեք առանց հոգեխանգարմունքի սպասել Նախագահի Սերժ Սարգսյանի ասուլիսին»։
Որոշ ժամանակ առաջ հրապարակում «վարչապետ» գոռացողներին Նիկոլը հստակ բացատրեց, որ նրանցից մեկը չի ու չի էլ…
Gepostet von Anna Mkrtchyan am Dienstag, 18. August 2020