Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145, մահվան՝ 9 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41 846-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 832 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 245 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1077-ի:
Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 327 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34 982, փաստացի բուժվողներինը՝ 5787 (մեկ օրում նվազել է 191-ով): Մեկ օրում արվել է 1067 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 186 661 թեստ: