Բաժիններ՝

Մեսսին հայտնել է, որ հեռանում է, «Բարսելոնան» հերքում է

Հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է լքել «Բարսելոնան» այս տարի, հայտնում է Esporte Interativo  բրազիլական հրատարակության լրագրող Մարսելո Բեգլերը:

Ըստ աղբյուրի,հարձակվողն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանն իր որոշման մասին և մտադրություն չունի սպասել մինչև 2021 թվականը, երբ ավարտվում է նրա պայմանագիրը:

«Բարսելոնայից» աղբյուրը  Esporte Interativo-ին ասել է, որ ինքը երբեք չի տեսել, որ Մեսսին այդքան վճռական լինի: Պատճառը լուրջ մարզական նախագծի բացակայությունն է։

Հատկանշական է, որ Բեգլերն ապրում և աշխատում է Բարսելոնայում: Հենց նա էր, ով առաջին անգամ հայտարարեց հարձակվող Նեյմարի տեղափոխության մասին 2017 թվականի ամռանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին գնել է «Ինտերի» գրասենյակի կողքին գտնվող պենտհաուսը: Իտալացիները պատրաստ են հարձակվողին առաջարկել 4-ամյա պայմանագիր՝ 260 միլիոն եվրո արժողությամբ:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» հերքել է տեղեկությունները, որ հարձակվող Լիոնել Մեսսիին հեռանալու է ակումբից:

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիներն արգենտինացուց ոչինչ չեն լսել հեռանալու մասին:

Նշվում է, որ հրատարակությունը կապ է հաստատել խաղացողի շրջապատի հետ, բայց չի ստացել հեռանալու մասին ոչ հաստատում, ոչ հերքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս