Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան»
Կատալոնական «Բարսելոնայի» հաջորդ մարզիչը կարող է դառնալ Ռոնալդ Կումանը:
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և Կումանն արդեն սկսել են բանակցությունները և մոտ են համաձայնության հասնելուն: Նախնական լուրերի համաձայն, Կումանի հետ կատալոնական ակումբը կկնքի երկու տարվա պայմանագիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: