Բաժիններ՝

Արջերի քարանձավում պեղումներ են իրականացվել․ այն օգտագործվել է ավելի վաղ ժամանակներից

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց Ձորի մարզում գտնվող Արջերի քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։

Աշխատանքներն իրականացվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի արշավախմբի հետ համատեղ։

Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։ Փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (25 000-35 000 տարի), ինչի մասին են վկայում նաև գտնված մի քանի միջին և հին քարեդարյան գործիքները։ Աշխատանքների ընթացքում փաստագրվել են նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ։

Ուսումնասիրությունները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս