Բաժիններ՝

180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է նաև գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը

Կարճաղբյուր համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ թիվ 3 եւ 15 փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես մարզպետին ներկայացրեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 688 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 27 միլիոն 412 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 18 միլիոն 275 հազարը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիներին՝ մի քանի փուլերով: 870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության որակի շուրջ արեց համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները եւ կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

«Կարճաղբյուրում մեզ չգոհացրեց շինարարության որակը: Շինարարին ցուցում է տրված հնարավորինս արագ շտկել թերությունները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ զգուշացնել շինարարներին, որ ոչ մի անորակ շինարարություն մեր տեսադաշտից դուրս չի մնա, դրա դիմաց վճարում չի կատարվի: Ուստի կոչ եմ անում՝ աշխատանքներն իրականացնել միայն նախագծին ու սահմանված չափորոշիչներին համապատասխան»,- նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս