
Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
COVID-19-ի ախտորոշմամբ մեկ հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 236-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր առմամբ մեկուսացված է մնում 35 քաղաքացի:
Բժիշկները երկու հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, չորսինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 712 փորձանմուշի հետազոտություն:
Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: