Բաժիններ՝

Մրգային աղանդեր՝ նման Տիրամիսուին

Բաղադրիչներ

1. Սավոյարդի թխվածքաբլիթներ – 200 գ
2. Պահածոյացված արքայախնձոր – 400 գ
3. Յոգուրտ – 400 մլ
4. Ոչ հարած սերուցք – 400 մլ
5. Ժելատին – 2 թ/գ
6. Շաքարավազ
7. Կիտրոնի կեղև
8. Վանիլին – 2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ժելատինը թրջել 2 թ/գ ջրով, թողնել՝ ուռչի:

Կարդացեք նաև

2. Սերուցքը հարել:

3. Ժելատինը տաքացնել, չեռացնել:

4. Յոգուրտը, շաքարավազը, վանիլինը, կիտրոնի կեղևը և ժելատինը խառնել: Ավելացնել անանասի կտորները և սերուցքը:

5. Սավոյարդիները թրջել անանասի հյութի մեջ, շարել կաղապարի մեջ, այնուհետև տարածել կրեմը և այսպես շարունակ:

6. Տորթը ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանը 2 ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս