Կաթնային թարմացնող կոկտեյլ՝ պաղպաղակով և ելակով
Բաղադրիչներ
1. Ելակ – 100 գ
2. Բանան – 1 հատ
3. Պաղպաղակ – 100 գ
4. Կաթ – 300 մլ
5. Հարած սերուցք
Պատրաստման եղանակը
1. Բանանը մաքրել, ելակները կտրատել:
2. Բանանը, ելակը և պաղպաղակը հարել բլենդերով:
3. Այնուհետև լցնել կաթը և կրկին հարել:
4. Կոկտեյլը լցնել բաժակների մեջ և զարդարել հարած սերուցքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը