Հայտնի է դարձել՝ ինչպես է Անջելինա Ջոլին գայթակղել Բրեդ Փիթին
Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները սկսվել են 2005 թվականին «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ականատեսներից մեկը պատմել է այն մանրամասները, թե ինչպես է Ջոլիին հաջողվել գայթակղել Փիթին, գրում է Mirror-ը:
Անջելինայի նախկին թիկնապահ Մարկ Բեհարը խոստովանել է, որ նկատել է՝ ինչպես է զույգն առանձնացել թրեյլերում: Թիկնապահը պատմել է նաև, որ Ջոլին և Փիթը հաճախ փոխանակվել են «անպարկեշտ բովանդակության» նամակներով:
Աստղային սիրավեպի մյուս վկաները պնդում են, որ Անջելինան բացահայտ գայթակղել է Փիթին:
Հաղորդվում է, որ տեսարաններից մեկի ժամանակ, որում Անջելինան պետք է նկարահանվեր մարմնագույն ներքնազգեստով, դերասանուհին գաղտնի հանել է այն և Փիթի հետ էրոտիկ տեսարանին մասնակցել է լիովին մերկ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը