
Հրաշալի ֆուտբոլիստներ, ովքեր կավարտեն կարիերան մոտ ապագայում

Նրանք այժմ էլ փայլում են, բայց արդեն առաջիկա տարիներին կարող են ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Ցուցակում, իհարկե, կսպասեք տեսնել Զլատան Իբրահիմովիչին, բայց շվեդ ֆուտբոլիստը 38 տարեկանում այնպիսի բաներ է անում, որ ոչ ոք չի համարձակվի կանխատեսել նրա կարիերայի ավարտը։
Տիագո Սիլվա (35 տարեկան)
Բրազիլացուն կհիշեն ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի կազմում հիանալի ելույթների համար: Նա երբեք չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգան փարիզցիների հետ, այդ իսկ պատճառով նա տեղափոխում է մեկ այլ ակումբ՝ չկատարված պարտքի զգացումով: Չնայած այս տարի Չեմպիոնների լիգան դեռ չի ավարտվել, իսկ ՊՍԺ-ն եզրափակիչ անցնելու լավ հնարավորություն ունի։
Այնուամենայնիվ, նա շատ բան արեց ֆրանսիական ակումբի համար և հեռանում է որպես իսկական լեգենդ: Նույնիսկ եթե նա տեղափոխվի Կատար կամ Ճապոնիա, դա կտևի ոչ ավելի, քան 2 տարի, եթե միայն այն պատճառով, որ նա, 35 տարեկան հասակում, չի կարող ամբողջ ծանրաբեռնվածությամբ խաղալ։
Թոնի Կրոս (30 տարեկան)
Այս շարքի ամենաերիտասարդ խաղացողը: Իրականում նա այստեղ է, քանի որ ինքն ամեն ինչ որոշել է իր համար, և դա ասեց հարցազրույցում. «Ես ուզում եմ կարիերաս ավարտել Մադրիդում, և ես կփորձեմ դա անել: Ես չեմ գնալու ոչ ԱՄՆ, ոչ Քաթար և այլն: Հաշվի առնելով իմ ուժերը՝ ես հասկանում եմ, որ «Ռեալի» պայմանագիրը վերջինն է: Ես շահեցի գրեթե ամեն ինչ, ինչ կարող էի, և ես գոհ եմ դրանից: Կարծում եմ, որ կարող եմ խաղալ ևս 2, առավելագույնը 3 տարի»:
Ջեյմս Միլներ (34 տարեկան)
«Լիվերպուլի» ավագը, չնայած չի խոսում թոշակի անցնելու մասին, բայց դա պետք է տեղի ունենա շուտով: Կիսապաշտպանի նկատմամբ ամենայն հարգանքով, նա արդեն չի կարողանում ամբողջական հանդիպումները ավարտել հիմնական կազմում: «Լիվերպուլի» հետ պայմանագիրը համաձայնեցվել է մինչև 2022 թվական ամառ, և, ամենայն հավանականությամբ, այն կլինի վերջինը:
Կառլոս Տևես (36 տարեկան)
Արգենտինացին այս տարի կգնա թոշակի և կհիշվի շատ ֆուտբոլասերների կողմից: Օրինակ ՝ նրա խենթ տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» դեպի «Մանչեսթեր Սիթի»: Նա նաև խաղացել է «Յուվենթուսի» կազմում, որտեղ հիանալի ելույթներ է ունեցել: Այո, դժվար է նրան լեգենդար ֆուտբոլիստ անվանել, բայց նա նշանակալի ներդրում է ունեցել ֆուտբոլի պատմության մեջ: Վերջերս հայտնի դարձավ, որ Տևեսը կփորձի համոզվել, որ իր հրաժեշտի խաղում Մեսսին և Ռոնալդուն նույն թիմում խաղան:
Սերխիո Ռամոս (34 տարեկան)
Իսպանացի պաշտպանն անցկացնում է իր վերջին մրցաշրջանները Մադրիդում: Այժմ բանակցություններ են ընթանում պայմանագիրը երկարաձգելու համար, և խնդիրն այն է, որ «Ռեալը» ցանկանում է պայմանագիր մինչև 2022 թվականը, իսկ Սերխիոն՝ մինչև 2023 թվականը: Լեգենդի նկատմամբ ամենայն հարգանքով, պետք է տեղ տալ երիտասարդներին, մասնավորապես՝ նոր լեգենդ մեծացնել: Ռամոսը ասում է, որ սա նրա վերջին պայմանագիրն է, ուստի նա ցանկանում է հնարավորինս երկար մնալ թիմում:
«Սերխիո Ռամոսը միշտ կմնա «Ռեալում»: Ոչ ոք չպետք է անհանգստանա այս կապակցությամբ: Նա մեր ավագն է, առաջնորդը և բոլորին առաջ է տանում»,-ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Լիոնել Մեսսի (32 տարեկան)
Եկեք անկեղծ լինենք, Մեսսին չի խաղում ինչպես նախկինում: Տարիքն իրենն ասում է, և արդեն իսկ շատ դժվար է յուրաքանչյուր խաղում լինել լավագույնը: Մեսսին չի ցանկանում խաղալ «Բարսելոնայում» ավելի քան 3 տարի, և նա ընդունում է դա: Չնայած կատալոնացիների ցմահ պայմանագրին, Լեոն ռոբոտ չէ, և նա արժանի է թոշակի անցնել, երբ ցանկանա:
Ինչո՞ւ այս ցուցակում չկա Ռոնալդուն: Փաստն այն է, որ նա խոստացել է ավարտել իր կարիերան մոտ 41 տարեկան հասակում: Դա պայմանավորված է նրանով, որ Կրիշտիանուն ցանկանում է գոնե մի քանի հանդիպումներ անցկացնել որդու հետ, մինչ այդ Կրիշտիանու կրտսերը կլինի արդեն 16 տարեկան, և նա կարող է իր դեբյուտը կատարել թիմում իր հայրիկի հետ:
Սիրարփի Աղաբաբյան