Մսով կարկանդակ՝ «Ավելի հեշտ չի լինում»
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ալյուր – 1 բաժակ
2. Ձու – 2 հատ
3. Աղ – 0.5 թ/գ
4. Կեֆիր – 1 բաժակ
5. Սոդա – 1 թ/գ
Միջուկի համար՝
1. Աղացած միս – 300 գ
2. Սոխ – 2-3 գլուխ
3. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կեֆիրին սոդա ավելացնել, խառնել և թողնել մոտ 5 րոպե:
2. Այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել:
3. Յուղապատ կաղապարի մեջ լցնել խմորի կեսը:
4. Խմորի վրա լցնել հում միջուկը, այնուհետև՝ մնացած խմորը:
5. Եփել 40 րոպե, 170 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը