«Մենք կարող ենք լինել և կանք այս իշխանությունների համար շատ հզոր ընդդիմություն». Արթուր Վանեցյան
«Ցանկացած իշխանության, իհարկե, անհրաժեշտ է հզոր ընդդիմություն։ Շատ անհամեստ թող չթվա, բայց մենք կարող ենք լինել և կանք այս իշխանությունների համար շատ հզոր և վախենալու ընդդիմություն»,- այս մասին Արտաշատում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե «Հայրենիք» կուսակցությունը կարո՞ղ է լինել իշխանությունների համար հզոր ընդդիմություն, քանի որ, ըստ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանում այսօր պակասում է հզոր ընդդիմությունը։
Ըստ Վանեցյանի՝ իրենց կուսակցությունն ավելի է ուժեղանալու, հզորանալու, և իրենց քաղաքական քայլերով ստիպելու են իշխանություններին նահանջել և բռնել ճիշտ ուղին։
«Ռեպրեսիվ մեքենայի կիրառմամբ հնարավոր չէ մեզ վախեցնել կամ մեր ընթացքը կասեցնել, դա ուղղակի անհնարին է»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում