«Իշխանությունները խուճապի մեջ են քաղաքական զարգացումներից՝ դրանք կասեցնելու համար երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահ է՝ արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ։

«Արտակարգ դրության որոշումով բացառապես արգելվել է քաղաքական գործընթացների իրականացումը, այսինքն՝ զանգվածային միջոցառումներն են արգելվել, այլ արգելք չկա։ Եթե խոսքը վերաբերում է միայն դիմակ կրելուն և սոցիալական հեռավորություն պահելուն, ապա առանց արտակարգ դրության ռեժիմը պահելու՝ կարելի է այդ հարցը կարգավորել։ Արտակարգ դրության երկարաձգումը և այսքան ամիս պահելը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ իշխանությունները խուճապի մեջ են քաղաքական զարգացումներից, և դրանք կասեցնելու համար նրանք երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ այսօր Արտաշատ քաղաքում բացվեց «Հայրենիք» կուսակցության գրասենյակը։ Նորաբաց գրասենյակում Ա. Վանեցյանը նախ հանդիպեց ու պատասխանեց համակիրների հարցերին, այնուհետև կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Մանամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս