«Ոչ թե 10, այլ շուրջ 2 մլն դրամի պարգևավճար եմ ստացել, որը փոխանցել եմ «Հայաստան Համահայկական» հիմնադրամին». Արթուր Վանեցյան

Այսօր 168.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին հարց ուղղեց,  թե պաշտոնավարման ընթացքում որքա՞ն պարգևավճար է ստացել և առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում այսօր տարբեր գերատեսչություններում տրվող բարձր պարգևավճարներին։

«Մի մանիպուլյատիվ նյութ է հրապարակվել, թե իբրև ես իմ գործունեության ընթացքում ստացել եմ շուրջ 10 մլն պարգևավճար, այդ լուրը մեր կողմից հերքվեց։ Իմ գործունեության ընթացքում ստացել եմ շուրջ 2 մլն դրամի չափով պարգևավճար։ Սա այն հայտնի պարգևավճարների շարքից չէ, որը հիմա լայն կիրառվում է իշխանությունների կողմից, այլ այն պարգևավճարն է, որը սահմանված է օրենքով՝ տարեկան երեք անգամ։

Այո, այդ պարգևավճարները ստացել եմ տարվա կեսին, վերջին ու ԱԱԾ աշխատակցի  օրվան նվիրված։ Այդ 2 մլն դրամի պարգևավճարն իմ աշխատանքի ընթացքում փոխանցել եմ «Հայաստան համահայկական» հիմնադրամին։ Նաև՝ իմ աշխատանքից դուրս գալուց հետո, 1 մլն դրամի չափով գումար եմ փոխանցել նույն հիմնադրամին։ Ուղղակի այդ մասին երբևէ չեմ ցանկացել խոսել, բայց հաշվի առնելով այդ մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը՝ ստիպված եմ բացել  խաղաքարտերը»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս