ՌԴ-ն ամենայն ուշադրությամբ է հետևում ադրբեջանա-թուրքական զորավարժություններին. Զայցև
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն անդրադարձել է հայաստանի հետ սահմանագոտում ասդրբեջանա-թուրքական լայնամասշտաբ զորավարժություններին: ՏԱՍՍ գործակալությունը Զայցևից հետաքրքրվել է, թե Ռուսաստանն ինչպես է գնահատում Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող զորավարժությունները:
Ալեքսեյ Զայցևն ընդգծել է զորավարություններին մասնակցող 5000 զինծառայողների և հարձակողական, պաշտպանական և հակաօդային զինտեխնիկայի կիրառման փաստը: «Մենք ամենայն ուշադրությամբ ենք հետևում տարածաշրջանում իրավիճակին՝ հատկապես հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային վերջին հակամարտությունը: Հաստատակամորեն կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- նշել է Զայցևը: