Բաժիններ՝

Մեսսիի հայրը տուն է գնել «Ինտերի» գրասենյակի մոտ

«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է ակումբի կողմից «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր ստորագրության մասին:

«Երբեմն երազանքներն իրականանում են, հատկապես ֆուտբոլում:

Եվ այն, որ նրա հայրը տուն է գնել Միլանում՝  «Ինտերի» շտաբի կողքին… Հուսով եմ, որ դա կարող է ինչ-որ բան նշանակել այս համատեքստում:

Միգուցե Լեոն ոտքով գնա պայմանագիր կնքելու «Ինտերի» հետ»,- առաջարկել է Մորատին:

Հիշեցնենք, որ «Ինտերը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիով, հայտնում է Sport Mediaset-ը:

Ըստ աղբյուրի, իտալական ակումբը կարող է փորձել ստորագրել հարձակվողին 2021 թվականին:

«Ինտերը» հասկանում է, որ բացի ֆուտբոլից,  Մեսսիի տեղափոխությունը նաև  գովազդային պայմանագրեր և հովանավորներ կբերի:

Հետևաբար՝ ակումբը պատրաստ է արգենտինացուն ֆինանսական այնպիսի պայմաններ առաջարկել, ինչպիսին այժմ առաջարկվում է «Բարսելոնայում». նա տարեկան վաստակում է մոտ 50 միլիոն եվրո:

Մեսսիի հայրը, բացի տուն գնելուց, իր ամբողջ գործը տեղափոխում է Միլան: Այնուամենայնիվ, նշվում է, որ Մեսսիի հոր տեղափոխությունը ոչ մի կապ չունի Լեոյի ՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխության հետ: Խորխե Մեսսին որոշել է նման քայլի դիմել Իսպանիայում հարկային օրենքների պատճառով:

Նաև «Ինտերը» նախատեսում է օգտվել «Բարսելոնայում» տիրող իրավիճակից, մասնավորապես՝ Մեսսիի դժգոհությունից: Բոլորը գիտեն, որ արգենտինացին հավատարիմ է ակումբին, բայց հոգնել է «Բարսայի» մշտական ​​խնդիրներից:

Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Կողմերը դեռևս չեն համաձայնել երկարաձգել համաձայնագիրը:

Այս մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 33 խաղ Լա Լիգայում ՝ դառնալով 25 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս