Մեսսին առաջինն է 21-րդ դարում չիրացված 11-մետրանոցների հաշվարկում
Transfermarkt-ը ֆուտբոլիստներին դասակարգել է 21-րդ դարում չիրացրած 11-մետրանոցների քանակով:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին չի հաջողվել իրացնել ամենից շատ 11-մետրանոցները՝ բոլոր մրցաշարերում՝ Եվրոպայի լավագույն 5 լիգայի խաղացողների շրջանում. XXI դարում նա չի իրացրել 22 11-մետրանոց հարված:
Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, յուրաքանչյուրը՝ 18 տուգանային:
Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը․
- Լիոնել Մեսսի, «Բարսելոնա»-22 տուգանային
2-3․ Կրիշտիանու Ռոնալդու, «Յուվենթուս»- 18
2-3․Ֆրանչեսկո Տոտտի, նախկինում «Ռոմա»-18
- Անտոնիո Դի Նատալե, նախկինում «Ուդինեզե»-14
- Էդինսոն Կավանի, ՊՍԺ-13
6-7․ Ուեյն Ռունի, նախկինում «Մանչեսթեր Յունայթեդ»- 12
6-7: Սերխիո Ագուերո, «Մանչեսթեր Սիթի»-12
8-10: Ռոնալդինիո, նախկինում «Բարսելոնա»-10
8-10: Ռուդ վան Նիստելրոյ, նախկինում «Մանչեսթեր Յունայթեդ»-10
8-10: Արից Ադուրիս, նախկինում «Ատլետիկո»-10
Սիրարփի Աղաբաբյան