Բաժիններ՝

ԱՊԼ-ն ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի գնդակը

Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում ներկայացրել է նոր գնդակը, որը կօգտագործվի հաջորդ մրցաշրջանում:

Պրեմիեր լիգայի թիմերը հաջորդ մրցաշրջանում կխաղան Nike Flight նոր գնդակով, որը կօգտագործվի նաև այլ լիգաներում, ներառյալ՝ Իտալիայի և Ռուսաստանի առաջնություններում: Հիմնական գույնը սպիտակ է, սև և կարմիր դետալներով: Արտադրողի պատկերանշանը սև է:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 առաջնությունը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր մրցաշարերը, կասեցվեց մարտ ամսին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով, և հետագայում վերսկսվեց: Մրցաշրջանի ավարտին լիգայի տիտղոսը բաժին հասավ «Լիվերպուլին», որը 38 տուրում վաստակեց 99 միավոր՝ 18 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս