![](/banners/BeFunky-design.jpg)
Հայտնաբերվել է բզեզ, որն ուտում է պլաստիկ
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/2528287.jpg)
Հարավային Կորեայի գիտնականները հայտնաբերել են բզեզ, որը պլաստիկ է ուտում: Հայտնագործության մասին հայտնում է American Society For Microbiology-ն:
Plesiophthophthalmus davidis բզեզն ապրում է Կենտրոնական Ասիայում: Նրա աղիներում կան Serratia սեռի մանրէներ, որոնք ունակ են արդյունավետորեն քայքայել պոլիստիրոլը:
Քիմիական ճարտարագիտության ֆակուլտետի մասնագետներից մեկը փորձ է անցկացրել բզեզի թրթուրների հետ:
Պարզվել է, որ պոլիստիրոլն օգտագործելիս բզեզի աղիում Serratia բակտերիաների քանակը հասնում է ընդհանուր միկրոֆլորայի պարունակության 33%-ին:
Ենթադրվում է, որ բզեզները կկարողանան ամբողջությամբ բիոդիզացնել պոլիստիրոլը, որը կարող է օգտագործվել պլաստիկ թափոնների դեմ պայքարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը