Բաժիններ՝

«Բորուսիան» Սանչոյի համար 120 միլիոն է ուզում և չի պատրաստվում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քննարկել գնի իջեցումը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյադան Սանչոյի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է տեղի չունենալ:

Ըստ Kicker-ի՝ գերմանական ակումբը մտադիր է խաղացողի համար ստանալ 120 միլիոն եվրո և պատրաստ չէ քննարկել գնի իջեցումը:

Մանկունյանցիներն առայժմ չեն փորձել իջեցնել Սանչոյի գինը՝ 100 միլիոն եվրոյից ցածր:

Հիմա ակումբը կասկածում է, որ տեղափոխությունն ընդհանրապես տեղի կունենա: Գործարքը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 10-ը, երբ կսկսվի «Բորուսիայի» ուսումնամարզական հավաքը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս