Բաժիններ՝

Կլոպն առավոտյան 3-ին արթնացրել է Ֆերգյուսոնին, որպեսզի հայտնի «Լիվերպուլի» չեմպիոնության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչպես է Յուրգեն Կլոպն արթնացրել իրեն առավոտյան 3-ին՝ հայտնելու «Լիվերպուլի» չեմպիոնության մասին:

Անգլիայի լավագույն մարզչի գավաթը կոչվում է լեգենդար Սըր Ալեքսի անունով: Այս տարի Ֆերգյուսոնն ինքն է հայտարարել հաղթողի անունը, ով դարձել է Յուրգեն Կլոպը «Լիվերպուլից»:

«Յուրգեն, ֆանտաստիկ էր: Մենք խոսում ենք այն մասին, որ «Լիդսը» 16 տարի է անցկացրել Չեմպիոնշիփում, բայց «Լիվերպուլը» 30 տարի առանց տիտղոսի էր, անհավատալի է: Դուք լիովին արժանի եք դրան: Թիմի ելույթների մակարդակը գերազանց էր: Քո անհատականությունը ներթափանցում է ամբողջ ակումբ: Զարմանահրաշ մրցաշրջան էր:

Ես կներեմ քեզ, որ արթնացրիր ինձ գիշերը 3:30-ին, որպեսզի տեղեկացնես, որ հաղթել ես առաջնությունը: Շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, դու արժանի ես դրան: Լավ աշխատանք է կատարվել»,- ասել է Սըր Ալեքսը Sky Sports-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս