 
                        Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ
 
                                    Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և հուլիսի 28-ի առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց: Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»,- գրել է Ստեփանյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        