![](/banners/BeFunky-design.jpg)
Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին. Ռոնալդու
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/1023108.jpg)
Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ծեր սինյորայի» հաղթանակը Սերիա Ա-ում համարում է երկրպագուներինը:
«… Երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն եմ դառնում և ուրախ եմ լինել այս մեծ ակումբի մի մասնիկը: Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին: Հատկապես նրանց, ովքեր կորուստներ ունեցան պանդեմիայի ընթացքում: Հեշտ չէր այս շրջանը, սակայն ձեր խիզախությունը մեզ ուժ տվեց»,- գրել է Ռոնալդուն: