
«Ֆորմուլա-1»-ի երեք Գրան Պրի 2020-ին առհասարակ չի կայանա

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Բրազիլիայի Գրան Պրիները 2020 թվականին առհասարակ չեն կայանա: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բացի այս մեծ է հավանականությունը, որ չի կայանա Կանադայի Գրան Պրին ևս: Այս պահի դրությամբ հաստավել է «Ֆորմուլա-1»-ի Գրան Պրիի 13 մրցափուլ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա-1»-ի Սինգապուրի, Ճապոնիայի և Ադրբեջանի Գրան Պրիները 2020 թվականին նույնպես չեն կայանա: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով նշված երկրներում առաջացած խնդիրներն են: