
Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կընթանա սեպտեմբերի 12-ից մայիսի 23-ը

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է հաջորդ մրցաշրջանի անցկացման ժամկետների մասին:
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով 2019/20 առաջնության ամսաթվերը լրջորեն փոխվեցին, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանինը, որը կսկսվի 2020 թվականի սեպտեմբերի 12-ին և կավարտվի 2021 թվականի մայիսի 23-ին: Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման ժամկետները որոշվելու են ավելի ուշ:
Առաջնությունը կսկսվի սովորականից մոտ մեկ ամիս ուշ, բայց կավարտվի նորմայից միայն 10-12 օր անց, և օրացույցը կլինի ավելի խիտ դասավորված:
Ընթացիկ մրցաշրջանի հաղթողը «Լիվերպուլն» է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը