Բաժիններ՝

««Լիվերպուլը» կանգ չի առնի»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայում «Չելսիին» հաղթելու (5:3) և չեմպիոնության գավաթը ներկայացնելու մասին:

«Մենք կանգ չենք առնելու: «Լիվերպուլը» կանգ չի առնի: Մենք ունենք մարտահրավերներ, ներքին մարտահրավերներ: Իհարկե, մենք կարող ենք առաջընթաց ունենալ:

Մենք ունենք լավ խաղացողներ: Նաբի Կեյտան բավականին շատ խաղաց միայն մրցաշրջանի վերջին հատվածում: Մենք ունենք բավականին լավ հնարավորություն մեկ քայլ առաջ կատարելու համար: Բայց մենք դա պետք է անենք, քանի որ մրցակիցները չեն քնելու:
Մեզ համար ոչինչ երաշխավորված չէ, մյուսները կփորձեն առաջ անցնել մեզանից»,- ասել է Կլոպը Sky Sports-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս