«Հիմա որևէ բանի վրա պետք չէ զարմանալ, պետք չէ հիասթափվել, ամեն ինչ օրինաչափ է, օրինաչափ գըմփ գըմփ հու է». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու տարի առաջ ընտրություններին ոչ մեկին չհետաքրքրեց, թե ո՞րն է նոր իշխանության քաղաքական ծրագիրը, ինչպիսի՞ն են լինելու Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները, երկրի անվտանգության ապահովման գրավականները, ինչպե՞ս են տեսնում «հեղափոխականները» տնտեսական զարգացումը, որոնք են առաջնահերթ հոգացության ոլորտները, հարկային քաղաքականության առումով ինչ փոփոխություններ են նախանշվում, ի՞նչ է լինելու դատաիրավական համակարգի հետ, ինչպե՞ս է ապահովվելու այդ համակարգերի կախվածությունը միայն օրենքից ու անկախությունը օրվա քաղաքական ուժի ղեկավարի կամքից, ինչ ուղղություններ են նախանշվելու կրթական ոլորտում, արդյոք հայկական ազգային ամեն ինչը պետք է մերժվի կրթությունից ու ինչո՞ւ, ի՞նչ նպատակով և այլն։

Ոչ մեկ չուզեց անգամ հստակ որևէ խոստում լսել, պարզ խոստում, թե կոնկրետ ինչ է փոխվելու 6 ամսում, ինչ արդյունքներ են գրանցվելու 1 տարի անց, 2 տարի անց և այլ…

Ոչինչ ոչ մեկին հետաքրքիր չէր, հնչում էր միայն գըմփ գըմփ հուն։ Իսկ հիմա որևէ բանի վրա պետք չէ զարմանալ, պետք չէ հիասթափվել, ամեն ինչ օրինաչափ է, օրինաչափ գըմփ գըմփ հու է»:

Տեսանյութեր

Լրահոս