
«Իմ և Սուլշերի միջև տարբերությունն այն է, որ նրան ժամանակ տվեցին». Դեյվիդ Մոյես

«Վեսթ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեյիդ Մոյեսն իրեն համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ:
«Ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի թիմ է, հիանալի տեղ և աշխարհի մեծագույն ակումբը: «Օլդ Թրաֆֆորդը» շատ առանձնահատուկ տեղ է, և ես անհամբերությամբ սպասում եմ վերադարձին:
Օլեն դժվար մեկնարկ ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց Սուլշերի և իմ միջև տարբերությունն այն է, որ նրան ժամանակ տվեցին: Նա գրավում է ակադեմիայի խաղացողներին, ինչն ակումբը միշտ ցանկացել է: Այժմ նրանք ունեն իսկապես հետաքրքիր երիտասարդ ֆուտբոլիստներ»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը