
«Արսենալն» Օբամեյանգին կառաջարկի շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ

Առաջիկա օրերին «Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է The Telegraph-ը:
«Զինագործները» պատրաստ են 31-ամյա գաբոնցուն շաբաթական վճարել 250 հազար ֆունտ՝ գումարած բոնուսները:
Ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված Օբամեյանգի հետ նոր պայմանագրի կնքմամբ, ում հետ ֆուտբոլիստը լավ հարաբերություններ է հաստատել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողն «Արսենալից» պահանջում է 3 տարվա պայմանագիր՝ շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձով:
Պրեմիեր լիգայի 35 խաղերում Օբամեյանգը 20 գոլի հեղինակ է դարձել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը